Բաժիններ՝

Ինչ փոփոխություններ են մշակվում Հարկային օրենսգրքում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական ուղղությունները և հատատեց, որ սեպտեմբերին ՀՕ-ի վերաբերյալ կառավարությունը կունենա միասնական դիրքորոշում, ու այս տարի նախագիծը կմտնի ԱԺ:

Ըստ նրա՝ սցենարները շատ են՝ 8-9, և հաշվարկվում է, թե եկամտային հարկի ինչպիսի փոփոխության դեպքում բյուջետային ինչպիսի կորուստներ կլինեն և ինչ գործիքակազմ պետք է կիրառվի։

Դ.Անանյանի խոսքով՝ փոփոխությունների առաջին ուղղությունն այլընտրանքային հարկային համակարգերի կրճատումն է, երկրորդը՝ շրջանառության հարկի շեմ, երրորդը՝ եկամտի և կապիտալի հարկման բեռի նվազեցում սպառման հարկման բեռի ավելացման միջոցով. «Սրանք ընդհանուր ուղղություններն են, սակայն սրանք ունեն նաև ենթաուղղություններ, որոնց վերաբերյալ դուք սեպտեմբերին կունենաք կառավարության կողմից ձևավորված վերջնական տեսլական»: ԱԱՀ-ի տոկոսադրույքների բարձրացում չի քննարկվում։

Դ.Անանյանը սպասվող փոփոխությունները հարկային բեռի թեթևացում չանվանեց։ Նրա բնորոշմամբ՝ կառավարությունը բիզնեսին աջակցող փոփոխություններ է իրականացնում. «Ավելի ճիշտ կլինի ասել, որ կունենանք հարկային բեռի փոփոխություն, որովհետև լինելու է կապիտալի և եկամուտների հարկման նվազեցում՝ սպառման հարկման բեռի ավելացման ճանապարհով»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս