«Եկեք անցյալը մի կողմ դնենք, էլի». Թևան Պողոսյան

«Եկեք ապագային նայենք։ Ինչո՞ւ ենք սիրում ամեն անգամ անցյալին անդրադառնալ։ Ես ամեն անգամ չեմ կարողանում ընկալել, թե ինչ հաճույք ենք մենք ստանում՝ անցյալին վերադառնալ, երկու մարդու արտահայտած կարծիքներին չորրորդ մարդու կարծիք գումարել և իրար բաժանել։ Եկեք խոսենք միասնության մասին, ի՞նչ ենք անելու վաղը։ Ինձ համար այն, ինչ անցյալ է, այլևս անցյալ է։ Դրանից դասեր են քաղում և գնում առաջ։ Ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ ենք մենք անելու վաղը, օրինակ՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման օրը, ի՞նչ ենք անելու, որ այդ օրն ազգովի լավ տոնենք, կամ սեպտեմբերի 21-ին ի՞նչ ենք անելու, կամ սեպտեմբերի վերջին խորհրդարանում հաջորդ տարվա նոր բյուջեն պետք է լինի, ի՞նչ առաջարկներ կան։ Եկեք անցյալը մի կողմ դնենք, էլի։ Հատկապես՝ նախկին երկու ղեկավարների, որոնք այսօր չկան, նրանց մասին ի՞նչ խոսենք»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հասցեին Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մեղադրանքների մասին հարցին։

Ըստ նրա՝ մենք այսօր ապրում ենք նոր Հայաստանում. «Շատ լավ է, ես ուրախ եմ, որ Հայաստանը լինի այն երկիրը, որտեղ ցանկացած հայ, որը ցանկանա զբաղվել քաղաքականությամբ, կարողանա զբաղվել։ Քաղաքականությամբ զբաղվելու և իշխանության գալու համար մենք ունենք հետաքրքիր մեխանիզմ, որ կոչվում է ընտրություններ։ Ընտրությունների համար պետք է ձևավորել քաղաքական ինստիտուտ՝ կուսակցություն, կոալիցիա, կամ այլ միավոր, ձևավորել ծրագիր, ներկայացնել հայտ, հանրությունն էլ կքվեարկի ու գնահատականը կտա»։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս