Որքան գումար է ծախսել ԿԳ նախարարությունը սեպտեմբերի 1-ի համար

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Կրթության և գիտության նախարարությունը ծախսել է 110 մլն դրամ՝ դասագրքերի, դասամատյանների ու վարժությունների տետրերի համար։

Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ նախարարությունը 23.5 մլն վճարել է «Սպիկա» ՍՊԸ-ին՝ 6.3 մլն դասամատյանների և 17.2 մլն դասագրքերի տպագրման համար, իսկ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամին վճարել է 52.6 մլն՝ վարժությունների տետրերի, և 33.9 մլն դրամ՝ դասագրքերի տպագրման ծառայությունների համար։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930