Թալան, ռեկետ ու «բեսպրեդել»՝ ըստ Նիկոլի
Հա՞շտ է քաղաքացին իր անունից պարբերաբար վերցվող բազմամիլիոնանոց վարկերի հետ, որոնցից իր կենսամակարդակը չի փոխվում։
Իսկ եթե իմանա, որ տարածաշրջանում մեզ մոտ աղքատության ամենաբարձր ցուցանի՞շն է, կամ՝ որ վերջին մի քանի տարիներին, օրինակ, բանկերն աննախադեպ հարստացել են՝ միջնորդավճարները բարձրացնելով։
Որ ամիսներ անց շրջանառության հարկը կրկնապատկվելո՞ւ է։
Որ ոստիկանությունը հետևելու է բոլորիս շարժին տնտեսվարողների տեսախցիկներով։
Որ հաջորդ տարվանից բոլոր անձինք, անգամ ամենաաղքատները, պետք է պարտադիր հայտարարագրեն իրենց ունեցվածքը, և այլն, և այլն։
Քաղաքացին հա՞շտ է այս ամենի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում