Իրանը բանակցություններ է վարում Ադրբեջանի և ՌԴ-ի հետ՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի ֆինանսավորման համար
Ադրբեջանական կողմը շահագրգիռ է Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի ֆինանսավորմամբ: Այս մասին APA-ի հետ զրույցում ասել է Իրանի երկաթուղուղիների վարչության պետի տեղակալ Ահմեդ Խուդային:
«Մենք բանակցություններ ենք վարում ադրբեջանցի ներդրողների և «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ Ռեշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման համար: Հյուսիս-Հարավ նախագիծը շահութաբեր ու կարևոր է բոլոր կողմերի համար: Եթե ներդրում լինի, ապա Իրանը տարբեր տարբերակներ կմտածի այդ միջոցները հետ վերադարձնելու համար»,- ասել է նա: