Բաժիններ՝

«Թող երիտասարդները կարողանան լավ, վատ, սխալ, ճիշտ, բայց ինքնաարտահայտվեն»

Կարապի լճում հունիսի 2-ին տեղի կունենա «Արտ ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը,Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել խաղաղ» նախագիծը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի:

«Ես սիրում եմ «Արտ ֆեստ» փառատոնը, քանի որ այն երիտասարդները, ովքեր կցանկանային իրենց ստեղծագործությունները ցուցադրել, հնարավորություն են ստանում:

«Արտ ֆեստն» ընձեռում է այդ հնարավորությունը: Գուցե և պատահի այնպես, որ մասնագիտական հանձնախմբի կարծիքը չհամնընկնի հեղինակի կամ նրա շրջապատի կարծիքի հետ, բայց դա նշանակություն չունի, կարևորը, որ մարդ կարողանա ինքնաարտահայտվել: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի մենք մարդկանց ինքնադրսևորվելու հնարավորություն տանք:

Թող լինի «Արտ ֆեստ» փառատոնը, թող երիտասարդները կարողանան լավ, վատ, սխալ, ճիշտ, բայց ինքնաարտահայտվեն: Երբ նրանք խոսում են, ցույց են տալիս իրենց արվեստը, իրենք իրենց էլ են լսում, տեսնում, և կազմում իրենք իրենց մասին կարծիք: Եթե խելացի են, կարող են գնալ դրանով առաջ»,- նշել է «Արտ ֆեստ» փառատոնի հանձնախմբի անդամ, ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, ռեժիսոր, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը:

«Արտ ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։

Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12-ը՝ Երևանյան մշակութային օջախներում (բոլոր միջոցառումների մուտքն անվճար է):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս