Փոքրիկ Արտավազդի մայրը դիմում է մեր օգնությանը
Արտավազդ Շահվերդյանը Վանաձորից է, ծնվել է 2005 թվականի հունիսի 27-ին: Վեց ամսականում երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված:
Արտավազդը մշտական գտնվում է բժիշկների հսկողության տակ, ինչի արդյունքում նրա մոտ նկատվում են բավականին դրական արդյունքներ: Վերականգնողական բուժումներն անցկացնում են Երևանում, այժմ Արտավազդին հնարավորություն է ընձեռվել Ռուսաստանի Դաշնությունում վիրահատական միջամտության, որի արդյունքում տղան կքայլի ինքնուրույն, առանց ծնողների օգնության: Վիրահատության համար պահանջվում է 2000 դոլար, ծնողները չունեն հնարավորություն և դիմում են հանրության աջակցությանը:
Ովքեր կցանկանան աջակցել փոքրիկին, նրա մայրիկի՝ Սեդա Այվազյանի անունով ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
16093023586800 ՀՀ ԴՐԱՄ
16093023586801 ԱՄՆ ԴՈԼԱՐ
16093023586802 ԵՎՐՈ
16093023586803 ՌԴ ՌՈՒԲԼԻ
SWIFT:ARMJAM22
Արտավազդի մայրիկի հեռախոսահամարներն են՝ +37494 596 611, +37496 21 75 26: