Բաց նամակ Սեյրան Օհանյանին
Հարգելի պարոն Նախարար,
Սույն թվականի մայիսի 23-ին Դուք հայտնեցիք հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղը անվտանգ է: Սակայն դրանից մեկ օր առաջ ԼՂՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում հայտնեց, որ Արցախի իշխանություններն առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր, և միջոցներ են ձեռնարկել թալիշցիներին այլ բնակավայրերում բնակեցնելու համար:
Տեղում իրավիճակը գնահատելու համար պաշտոնական անձանց հայտարարությունների միջև առկա հակասության պատճառը բացահայտելու նպատակով, քաղաքացիական դիտորդական խումբ՝ լրագրողների հետ միասին, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ:
Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ Թալիշի հատվածի առաջնագծում ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինվորական հրամանատարների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում:
Դիտորդական խմբի անդամներ՝
Անդրիաս Ղուկասյան
Արամ Թարվերդյան
Դավիթ Հովհաննիսյան
Մուշեղ Դանիելյան