ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդառնա ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով կայցելի Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք 1945թ. ամերիկյան ավիացիայի կողմից միջուկային ռմբակոծության ենթարկվելուց հետո, հայտնում է BBC-ն:
Ռամիս Յունուսի խոսքով՝ չնայած Հեյդար Ալիևը վաղուց ողջ չէ, այսօր իշխանության ղեկին, նախկինի պես, այն նույն անձինք են, որոնք ինչ-որ ժամանակ եղել են նրա հետ, միայն թե այդ ռեժիմում որդին փոխարինել է հորը, ինչպես դա եղել է Հյուսիսային Կորեայում կամ Սիրիայում:
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մայիսի 27-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը 12 վարչական շրջանների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Կարեն Ղազարյանը պարգեւատրվել է Արցախի եւ Հայաստանի կառավարական եւ գերատեսչական պարգեւներով:
Հ Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 10-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հայաստանի հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի համաձայնվել երկրաձգել պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ:
Մայիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ «Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) կարողությունների գնահատման արդյունքները» թեմայով քննարկում-սեմինար, որը վարեց Սենդայի գործողությունների ծրագրի (ՍԳԾ) ազգային համակարգող, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը:
Թալիշ գյուղի բնակիչ Հայկա Սարգսյանի ընտանիքն այն բազում ընտանիքներից մեկն է, որ ստիպված է եղել լքել իր տունը 2016թ. ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղի ունեցած իրավիճակի սրման հետևանքով։
Հերոսապատում. Ադամ Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ:
Սակայն երեխայի վիճակը բարդանում է, և նրան կրկին 30.03.2016թ. տեղափոխում են նույն բժշկական կենտրոնը՝ աջ ազդոսկրի խրոնիկ օստեոմիեոլիտ, սեկվեստր, աջ ս/5սմ ախտորոշմամբ: 08. 04.2016թ. կատարվել է սեկվեստտրեկտոմիա ոսկրաբեկորների օստեոսինթեզ արտաքին ֆիքսման ապարատով, դուրս է գրվել կրկին բավարար վիճակում տեղամասային բժշկի հսկողության ներքո:
Արցախի մարտական հենակետերում միմյանց դերն ու նշանակությունը բարձր են գնահատում հայ զինծառայողն ու երկրապահ կամավորականը:
Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը/: Մոլդովայի քաղաքացի Վիտալի Բորտան կալանավորված է, կատարվում է նախաքննություն:
Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող ևս մեկ վիրավոր է այսօր դուրս գրվել հիվանդանոցից:
1994 թ. Օմարի լեռնանցքում քաջաբար զոհված, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Ղազարյանի սխրանքի մասին Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում յուրահատուկ հարգանքով ու հպարտությամբ են խոսում: Ղազարյանը կրթօջախի շրջանավարտներից էր. այս տարվա մայիսի 20-ին կդառնար 41 տարեկան:
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը Թուրքիայի իշխանություններից պահանջել է անկախ դիտորդներին թույլատրել մատչում ունենալ երկրի հարավարևելյան տարածքներին, հայտնում է BBC-ն:
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստ է ցանկացած քայլի, որպեսզի թիմում պահի արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոյին:
Արցախյան հերոսամարտում մարտիրոսված հայորդիների հիշատակին և մեր նորօրյա հերոսներին ուղղված խոսքում մարզպետ Ս. Խաչատրյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ որպես հաղթանակած ազգ, այսօր հայն ավելի հպարտ է, քան երբևէ.
«Շատ զանգեր ենք ունենում, որոնք չեն առնչվում ԱԻՆ-ի գործառույթներին: Լինում են նաև զանգեր, որոնք ծիծաղելի և հետաքրքրաշարժ են: Մի տատիկ զանգահարել է և նշել, որ դուռը փակվել է, թող փրկարարները գան և բացեն: Օպերատորը հարցրել է, թե որն է փակվելու պատճառը, բանալին է կորցրել կամ փականն է խափանվել: Տատիկը պատասխանել է, որ ինքը ունի մի չարաճճի փիսիկ, որը հերթական անգամ իր դուրս գալուց հետո հետևից փակել է դուռը»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Մայիսի 11-12-ը շրջանների մեծ մասում, մայիսի 13-15-ը հյուսիսային շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Թուրքիայի հարավային Մարդին նահանգում անհայտ անձինք հարձակվել են զինվորական շարասյան վրա, հայտնում է DHA գործակալությունը:
Անհայտ անձն օգտվել է Gül bayramınız mübarək! («Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ») արտահայտությունից՝ փոխելով առաջին բառի երկու տառերը՝ բառին ու արտահայտությանը հաղորդելով բոլորովին այլ իմաստ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը:
Այս ռեկորդը հիմնված էր իմ կատարած պտույտների քանակի վրա` 36 րոպեում անընդմեջ կատարված 1001 պտույտ, թեև «Գինեսի» հանձնաժողովը ֆիքսել էր, որ այդ պտույտները կատարվել են 30 րոպեում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած «Արմենչիկը», թե որ զորամասում եւ երբ է ինչ-որ օգնություն տրամադրել զինվորներին, հայտնի չէ:
168.am-ը տեղեկություններ ուներ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը սպառազինություն է կուտակում: Կապ հաստատեցինք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ, ով հերքեց այս տեղեկատվությունը. «Տավուշի մարզում այս պահին հանգիստ իրավիճակ է, ոչ մի կուտակում էլ չկա»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզայինա քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1960թ. ծնված կնոջ սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Լսելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների և հարևանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով:
Մայիսի 23-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով քննարկումներ կանցկացվեն: