Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ համացանցում գեղեցիկը կենտրոնացած է Instagram սոցիալական ցանցում: Իհարկե, խոսքն արվեստի, դիզայնի, հագուստի մոդելավորման՝ նորաձևության և այլ դրսևորումների մասին է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Սայաթ-Նովայի պող. 4, 6, 11-ից-17, Աբովյան փող. 5/Ա, 5/3, 11, 13, Թումանյան փող. 30, 32 համարների ջրամատակարարումը:
Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Հարիին առաջարկել են ամուսնանալ Բարբարա Բուշի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի երկվորյակ աղջիկներից մեկի հետ: Խնամախոսի դերում հանդես է եկել ենթադրյալ հարսնացուի քույրը՝ Ջեննան, հաղորդում է Today-ը:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան «Յուվենթուսը» հույս ունի մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:
Բազմաթիվ հաջողակ հայազգի ռեժիսորներ կան աշխարհի ամենատարբեր երկրներում, բայց, չգիտես՝ ինչո՞ւ, նրանց աշխատանքի արդյունքներն անտեսանելի են հենց այստեղ՝ Հայաստանում: Սա շատ ցավալի իրականություն է:
«Նախորդ տարի ինքնասպանության դեպքերն ավելի շատ Երևանում էին, Շիրակում, Արարատում: Այս տարի 2-ով նվազել է մայրաքաղաքում գրանցված ինքնասպանությունների թիվը, կեսից ավելի նվազում է նկատվում Շիրակում: Առաջին եռամսյակում Արարատի մարզում ընդհանրապես ինքնասպանության դեպք չի գրանցվել»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն:
Ապրիլի 14-ի զրույցը, ցավոք, վերջինն է եղել. դրանից երկու ժամ անց` դիրքերում հակառակորդի դիվերսիոն հարձակումը կանխելիս՝ 18-ամյա Մանվել Գեւորգյանը զոհվել է հակառակորդի կողմից ստացած հրազենային կրակից:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կողմից մի քանի տիտղոսներ նվաճելու հնարավորության մասին:
«Սա փաստ է, գաղտնիք չէ: Բոլորն էլ գիտեն այդ մասին: Այդ մարդկանց չես կարող կռվով, ստիպելով համոզել, որ չներմուծեն, բայց կարող ես այնպիսի քաղաքականություն ու վարք որդեգրել, որ նրանք ստիպված լինեն դադարեցնել»:
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից:
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:
Որովայնի ճարպն ամենահամառն է: Մի կողմից՝ ներքին օրգանների համար պաշտպանիչ շերտ է, մյուս կողմից՝ այն կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: Որովայնի ճարպը պարունակում է այնպիսի ճարպեր, որոնք խթանում են սթրեսի հորմոնի առաջացումը:
Ինչպես հաղորդում է France Football-ը, չնայած Մահրեզի անվան շուրջ պտտվող լուրերի, «Լեսթերը» դեռևս չի ստացել տրանսֆերի վերաբերյալ ոչ մի պաշտոնական հարցում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Բարսելոնան», «Տոտենհեմը» և «ՊՍԺ»-ն:
«Մարտակերտում երբ կրակում էին, զանգում, ասում էի` ի՞նչ անենք, ասում էր` դուռը փակեք, սպասեք, մենք էստեղ ենք, բան չի լինի, հանգիստ եղեք: Հետո եկավ, մեզ տարավ Հաթերք` իր հայրական տուն, ու գնաց, հետո հետ եկանք Մարտակերտ: Ասում էի` Արա’մ, սաղ հեռանում են Մարտակերտից, ես 4 երեխու հետ ի՞նչ անեմ, ասում էր` բա որ դուք գնաք, բա ես էլ խի՞ եմ գնում սահման, ո՞ւմ եմ պաշտպանելու, որ դուք չլինեք, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում։ Միաժամանակ հայտնում եմ, որ ԱԺ նախագահի արձակուրդի ընթացքում վերջինիս կփոխարինի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Լոս-Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդը ևս մեկ անգամ նշել է, որ ցանկանում է վերադառնալ «Լիվերպուլ»:
«Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին:
«Վիրավոր զինծառայողների առողջական վիճակը քննարկելուց հետո ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ հիմա նպատակահարմար չէ բուժման համար նրանց արտասահման ուղարկել, բայց և´ Հայաստանում, և´ արտասահմանում, մասնավորապես՝ Գերմանիայում, որոշ բժիշկներ ուսումնասիրել են վիրավորված զինծառայողների բժշկական փաստաթղթերը և եկել այն եզրակացության, որ նրանց պետք է շուտափույթ կերպով արտասահման տեղափոխել: Ծնողները, բնականաբար, կողմ են դրան: Բայց քանի դեռ նախարարը համաձայնություն չի տվել՝ պետական աջակցության մասին խոսք չի կարող լինել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարինե Ք.-ն և վերջինիս դուստրը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Ապրիլի 4-ին, երբ արդեն հակառակորդը հայտարարում էր, որ «Սմերչով» պետք է հարվածի Ստեփանակերտ քաղաքին, ես դուրս եկա քաղաք ու տեսա մեր ժողովրդի սառնասրտությունը»:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են ռադիացիոն, քիմական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ վեցերորդ սերնդի արդի հետախուզական քիմիական մեքենաների (ՌԽՄ-6) կիրառմամբ:
ՀՀ դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման անվտանգության ապահովման վարչության, անձնակազմի կառավարման բաժնի, վիճակագրության և վերլուծության բաժնի, քարտուղարության ընդհանուր բաժնի, Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել են բաց մրցույթներ:
Սիրիայում՝ Հալեպից հարավ, ապստամբները խոցել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին պատկանող Т-90А տանկը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի ալիքներից մեկում, հայտնում է Lenta.Ru-ն:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Արշակունյաց պողոտայում իրականացվող ապօրինի շինարարության վերաբերյալ այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանել է ադրբեջանական Trend գործակալության հարցին, որը վերաբերել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչմանը:
Մայիսի 9-ին, ժամը 20.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի թիվ 283 տան դիմաց էլեկտրասյանը ավտոմեքենա է բախվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
«Պատերազմը ողբերգություն է, որովհետև տեղի է ունենում մարդկային կյանքերի կորուստների գնով»,- փաստում է Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, սակայն համախմբումը, որին ականատես եղանք, տեղի ունեցավ առանց կոչերի, քարոզների, առանց դասալքության որևէ դեպքի, և նույնիսկ՝ հակառակը.