Բաժիններ՝

Հալեպում չեն կարողանում հուղարկավորել զոհերին

Arevelk.am-ը գրում է. Հալեպի «Դատական բժշկություն» և «Տուժածների աջակից» միությունները հայտարարություն են հրապարակել, որով կոչ են ուղղել աշխարհին՝ օգնել հուղարկավորելու Սիրիայի պատերազմի վերջին օրերի զոհերին, ինչպես նաև այլ պատճառներով մահացածներին:

Երկրում ստեղծված ծանր կացության և Հալեպի շրջափակման պատճառով հալեպցիները դագաղների, դիակները պահող հատուկ տոպրակների և գերեզմանների համար միջոցներ չեն կարողանում գտնել:

Հայտարարության մեջ նշված միությունները, դիմելով միջազգային հանրությանը, պահանջում են իրենց ուղարկել 1000 հատ դագաղ, որ արժե մոտ 1800 դոլար, դիակները պահելու և տեղափոխելու տոպրակներ՝ 1000 հատ, շուրջ 6500 դոլար, ինչպես նաև խնդրում են վայր, որտեղ հնարավոր է թաղել մահացածներին ու զոհերին:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հալեպում առողջապահական իրավիճակը ողբերգական է ու աղետալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930