
Հրդեհ ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքում

Հունիսի 8-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության հրապարակում` ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախկին շենքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է մեկ էլ.հաշվիչ, ևս մեկը ջերմահարվել էլ.վահանակում: