
Տարոն Ոսկանյանը տեղափոխվել է կիպրական «Կարմիոտիսա»

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը տեղափոխվել է Կիպրոսի «Կարմիոտիսա»: Այս մասին հայտնում է Bucket Group Sports Management գործակալությունը:
23-ամյա ֆուտբոլիստը կիպրական ակումբի հետ կնքել է 1+1 տարբերակով պայմանագիր:
«Կարմիոտիսա»-ն նախորդ մրցաշրջանում Կիպրոսի առաջին դիվիզիոնի առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը և իրավունք ստացել հանդես գալու բարձրագույն խմբում:
«Փյունիկ»-ի մյուս կենտրոնական պաշտպանը՝ Վարազդատ Հարոյաննն էլ տեղափոխվել է իրանական «Փադիդե»: