Բաժիններ՝

Բաղդադում կրկնակի ահաբեկչությանը զոհ են դարձել տասնյակ մարդիկ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու պայթյունի հետևանքով սպանվել է 22 մարդ, ավելի քան 70-ը վիրավորվել է: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, առաջին պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի արևելքում՝ առևտրային թաղամասում: Այնտեղ ահաբեկիչները պայթեցրել են պայթուցիկով լի ավտոմեքենա:

Ոստիկանության տվյալով՝ սպանվել է 15 մարդ, ավելի քան 50-ն ստացել է վնասվածքներ: Գրեթե միաժամանակ, իրավապահները հայտնել են երկրորդ հարձակման մասին: Մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է բանակային անցակետի մոտ, ինչի հետևանքով սպանվել է 7 զինվոր, ավելի քան 20-ը վիրավորվել է:

Նշենք, որ Բաղդադում ահաբեկչությունները բացատրում են իրաքյան բանակի առաջխաղացմամբ՝ դեպի Ֆալուջա քաղաք, որը 2014 թվականից գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս