Բաժիններ՝

2004 թվականից Ադրբեջանի տնտեսությունը 300 տոկոսով աճել է. Իլհամ Ալիև

APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում Ադրբեջանա-գերմանական տնտեսական ֆորումի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի տնտեսական նվաճումներին, հայտարարել է, որ անկախության 25 տարիները եղել են «քաղաքական ու տնտեսական վերափոխումների տարի»:

Ալիևը հայտարարել է, որ 2004 թվականից Ադրբեջանի տնտեսությունը 300 տոկոսով աճել է: «Մեզ հաջողվել է զգալիորեն կրճատել աղքատության և գործազրկության մակարդակը: Ներկայում այդ երկու ցուցիչներն էլ մոտ են 5 տոկոսին: Մեր տնտեսության մրցունակությունը բարձրացել է, քանի որ նավթի վաճառքից ստացված եկամուտները ներդրել ենք ոչ նավթային ոլորտում: Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի հաշվարկներով՝ Ադրբեջանը 40-րդ տեղում է մրցունակության ինդեքսով

Ներկայում որոշ եվրոպական երկրներ Ադրբեջանից գնում են իրենց նավթի 30 տոկոսը՝ էներգետիկ հավասարակշռության պահպանման համար: Ներկայում մենք մեր գործընկերների հետ իրականացնում ենք «Հարավային գազային միջանցքը»:
Մեր պլանների համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրար միացնող խողովակաշարը կշահագործվի 2 տարվա ընթացքում, ու մինչև 2020 թվականը ադրբեջանական գազն առաջին անգամ կսկսի մատակարարվել եվրոպական շուկաներ:
Ադրբեջանում գազի ապացուցված պաշարները 2.6 տրիլիոն խորանարդ մետր են: Վստահ եմ, որ ժամանակի հետ հետախուզական նոր աշխատանքների շնորհիվ ավելի կմեծացնենք այդ ցուցանիշները»,- հայտարարել է Ալիևը:
Նրա խոսքով՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի արժեքը 45 միլիարդ դոլար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս