Ռուսաստանի արդարադատության նախարարը մեկնել է Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին, հայտնում է Trend-ը:
Հանդիպմանը կողմերն արձանագրել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ոլորտներում, ընդգծվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը, այդ թվում՝ իրավապահ մարմինների և արդարադատության մարմինների միջև, իր ներդրումը կունենա այդ հարաբերությունների զարգացման հարցում:
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների արդարադատության մարմինների համագործակցությունը, այդ թվում՝ քաղաքացիներին իրավական օգնության տրամադրման ոլորտում:
Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել համագործակցության հեռանկարների հետ կապված հարցերի վերաբերյալ: