
Մերձմոսկվայում ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է

Մերձմոսկվայում աղետի է ենթարկվել «Սու-27» կործանիչը, որի կործանման պատճառը, նախնական տեղեկությունների համաձայն, եղել է տեխնիկական: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Նախնական տեղեկություններով՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի «Սու-27» ինքնաթիռի կործանման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օդաչու Սերգեյ Երյոմենկոն չի հասցրել կատապուլտի դիմել: Կործանիչն աղետի է ենթարկվել ցուցադրական ելույթների ժամանակ:
Որոնողական խումբ արդեն հայտնաբերել է կործանիչի երկու ինքնագրերը: Սարքերի ուսումնասիրությունը կպարզի տեղի ունեցածի պատճառը: