Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին  տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել հայրենիքին սատարելու գործում՝ հույս հայտնելով, որ նման հայրենանվեր գործունեությունը տարիների ընթացքում էլ ավելի կընդլայնվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930