Բաժիններ՝

Ֆրանսիայի Սենատը քվեարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման օգտին

Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել՝ կոչ անելով մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն:

Պալատի քվեարկության ընթացքում «կողմ» է քվեարկել 302 սենատոր, «դեմ»՝ 16: Փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ:

Դրա հեղինակները կոչ են անում Ֆրանսիայի կառավարությանը Բրյուսելում պատժամիջոցների հարցի քննարկման ժամանակ պնդել պատժամիջոցային ռեժիմի աստիճանական մեղմացման օգտին՝ համապատասխան Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքի: Բանաձևը խորհուրդ է տալիս չեղյալ հայտարարել ռուս խորհրդարանականների դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի դյուրացնի երկխոսությունը երկու երկրների միջև:

Ռուսական կողմից ֆրանսիացի սենատորներն ակնկալում են պարենային ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների վրա սահմանված սահմանափակումների չեղյալ հայտարարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս