Բաժիններ՝

«ԼՂ հակամարտության լուծումը կլինի ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ուշադրության կենտրոնում». Իտալիայի արտգործնախարար

Ուկրաինայի ճգնաժամը, ԵԱՀԿ տիրույթում ձգձգվող հակամարտությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կլինի 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության ուշադրության կենտրոնում:

Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլիոնին` խոսելով այն հարցերի մասին, որոնց վրա իր երկիրը ուշադրություն կդարձնի ԵԱՀԿ-ում նախագահելու ժամանակ 2018թ.:
«ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների լուծումը (Լեռնային Ղարաբաղ, Վրաստան և Մերձդնեստր), ներգաղթյալների և փախստականներրի հոսքերը, Միջերկրածովյան երկրների հետ հարաբերությունները մեր նախագահության ժամանակ կգտնվեն օրակարգի կենտրոնում»,- ասել է նա:

Ջենտիլիոնին նշել է, որ որոշումը, որը ընդունվել է ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության հետ կապված, ցուցադրում է իր երկրի հանձնառությունը Եվրոպայում խաղաղության ու կայունության ամրապնդման հարցում:

Նշենք, որ ներկայում ԵԱՀԿ-ի գործող նախագահը Գերմանիան է: Հաջորդ տարի կառույցում կնախագահի Ավստրիան, իսկ 2018-ին` Իտալիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս