ԱՄՆ-ում ոստիկանների են գնդակահարել
ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահներից մեկն սպանվել է, մյուսը` վիրավորվել, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է գործակալությունը, հուլիսի 28-ին` տեղի ժամանակով ժ. 23:00-ին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորները սկսել են կրակել իրավապահների ուղղությամբ:
Քաղաքի իրավապահները Twitter-ի իրենց էջում հայտնել են մեկ իրավապահի կորստի մասին:
Տաք հետքերով ձերբակալվել է մեկ կասկածյալ, կատարվում են որոնողական աշխատանքներ: