Բաժիններ՝

Պատմական հաղթանակից մեկ տարի անց. Էդգար Ստեփանյան

2015 թվականին առաջին անգամ հեծանվասպորտի միջազգային մրցաշարում հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողը դարձավ Հայաստանը ներկայացնող Էդգար Ստեփանյանը: Մինչ այդ Էդգարը մրցանակային տեղ էր զբաղեցրել  2014 թվականի աշխարհի երիտասարդների առաջնությունում՝ նվաճելով բրոնզե մեդալ, ինչպես նաև Աստանայում անցկացվող հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը դարձել էր արծաթե մեդալակիր և արժանացել աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը:

Էդգար Ստեփանյանի հաղթանակները բացառիկ էին Հայաստանի համար, քանի որ Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը մինչ այս հաղթանակները չէր ունեցել լուրջ մասնակցություն միջազգային մրցաշարերում:

Հաղթանակներից հետո Էդգար Ստեփանյանը մասնակցել է մի շարք մրցաշարերի: 168.am-ը կապ հաստատեց Էդգարի հետ՝ պարզելու, թե ինչ է փոխվել էդգարի կյանքում այս հաղթանակներից մեկ տարի անց, ինչով է զբաղված նա հիմա, և որոնք են առաջիկայի պլանները:

11215189_680721965361878_3264000209098291206_n 11752451_666987893401952_8460519727654034776_n

Կարդացեք նաև

«Մրցաշարերից հետո մեկնել եմ արտասահման՝ Շվեյցարիայի Էգլ քաղաք: Այնտեղ 3 ամիս մարզումներ անցկացրի, մասնակցեցի 7 միջազգային մրցաշարերի Շվեյցարիայում,Պորտուգալիայում, Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս»,- նշում է Էդգարը:

Պորտուգալիայում և Ֆրանսիայում անցկացրած մրցաշարերում Էդգարը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականն անհատական մրցաշարում, և 8-րդը՝ խմբակայինում:

«Հուլիսի 8-ին մեկնեցի Իտալիայի Մոնտիկիարի քաղաք, որտեղ անցկացվում էր հեծանվահրապարակի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այնտեղ 160 շրջան խմբակային վազքում գրավեցի 10-րդ տեղը, ինչն աննախադեպ արդյունք էր Հայաստանի պատմության մեջ: Այժմ վերադարձել եմ Հայաստան: Մեկ շաբաթ հանգստից հետո կվերադառնամ մարզումների»:

Էդգարը հեծանվասպորտով զբաղվում է 2009 թվականից և 7 տարում կարողացել է գրանցել նման հաջողություններ: Նրա խոսքով՝ ինքն աշխատում է երբեք բաց չթողնել մարզումները:

«Հաջողությունների հասնելու համար, կարծում եմ, ցանկացած մարզիկ անցնում է երկար ճանապարհ: Միայն տարիների քրտնաջան աշխատանքից հետո է լինում հասնել հաղթանակի: Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվեց ինձ մոտ հաղթանակից հետո: Միայն կարող եմ ասել, որ, երբ բարձրացա պատվոհարթակի ամենաբարձր աստիճանին, մի ակնթարթում աչքիս առջևով անցավ տարիներիս աշխատանքը: Անբացատրելի զգացմունքներ էին, որը ցանկանում եմ, որ զգա ցանկացած մարզիկ»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Արդեն այս տարվանից Էդգարը մրցելու է հեծանվասպորտի մեծահասակների առաջնությունում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս