Շտայնմայերը քննադատել է Սիրիայի իշխանությունների վարքագիծը Հալեպի նկատմամբ
Սիրիական իշխանությունների վարքագիծը Հալեպի շուրջ իրադարձություններին արգելափակում է Ժնևում միջսիրիական բանակցությունների վերսկսման հնարավորությունը, կարծում է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա քննադատել է Ռուսաստանի և Դամասկոսի` Հալեպի արևելյան հատվածում 3 մարդասիրական միջանցքների ստեղծման համատեղ հատուկ գործողությունը, որի նպատակն է քաղաքի խաղաղ բնակիչներին դուրս բերել Հալեպից:
Երեկ Ռուսաստանը Սիրիայի կառավարության հետ ձեռնամուխ է եղել լայնամասշտաբ մարդասիրական օպերացիայի անցկացմանը` Հալեպի խաղաղ բնակչությանը օգնելու նպատակով:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ քաղաքից դուրս գալու համար ստեղծվելու է 2 միջանցք խաղաղ բնակիչների և զինյալների համար, որոնք կցանկանան հանձնել զենքը, ինչպես նաև ևս 1-ը` քաղաքը զենքով և տեխնիկայով լքել ցանկացող զինյալների համար: