ՀՀ Արդարադատության նախարարությունը մերժում է ԳԱԼԱ կուսակցության պետական գրանցումը

ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել է չգրանցել «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցությունը: ԳԱԼԱ-ն գրանցման հայտ էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հուլիսի չորսին որպես կուսակցություն գրանցվելու համար:

Կուսակցության պետական գրանցումը մերժելու մասին որոշումն արդեն ուղարկվել է: Հիմնավորումները, որոնք ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը, պարզապես զավեշտալի են եւ անլուրջ:

ԳԱԼԱ-ն կուսակցության պետական գրանցումն արգելելը համարում է քաղաքական պատվեր: Իշխանությունների կողմից քաղաքական կուսակցության պաշտոնական գրանցման անհիմն արգելումը կոշտ ավտորիտար վարչակարգի գործունեության դասական օրինակ է:

ՀՀ իշխանությունների գործելաոճը թերեւս կանխատեսելի էր:

Մենք գտնում ենք, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար առաջնային պայման է ժողովրդի վստահությունը վայելելն, այլ ոչ թե իշխանությունների կողմից քաղաքական ուժի ֆորմալ գրանցումը:

Ուստի հայտարարում ենք, որ անկախ նրանից, թե ՀՀ արդարադատության նախարարությունն ինչ որոշում կընդունի՝ գրանցել ԳԱԼԱ–ն որպես կուսակցություն, թե ոչ, ԳԱԼԱ-ի քաղաքական թիմը շարունակելու է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել՝ նախանշված նպատակները կյանքի կոչելու համար:

Տեսանյութեր

Լրահոս