Բաժիններ՝

TAP գազատարի համար Հունաստան և Ալբանիա են տեղափոխվել հազարավոր խողովակներ

Տրանսադրիատիկ խողովակատարի (TAP) շինարարության համար, որը նախատեսում է ադրբեջանական գազի մատակարարում դեպի Եվրոպա, Հունաստան և Ալբանիա է տեղափոխվել 14 հազար խողովակ, հայտնում է Trend-ը` հղում կատարելով TAP կոնսորցիումին:

Նշվում է, որ այդ ծավալը կազմում է բոլոր խողովակների մոտ 30 տոկոսը, որոնք օգտագործվելու են գազատարի շինարարության ժամանակ:
TAP-ը «Հարավային գազային միջանցքի» երրորդ բաղկացուցիչ մասն է, որը ենթադրում է ադրբեջանական գազի մատակարարում Եվրոպա:

Ադրբեջանական գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով հասցվելու է Թուրքիա, որտեղից այն «Անդրանատոլիական» գազատարով պետք է հասցվի Հունաստանի սահման, որտեղից էլ մեկնարկում է TAP-ը:

TAP-ի բաժնետերերն են բրիտանական BP-ը (20%), ադրբեջանական SOCAR-ը (20%), Statoil-ը (20%), Fluxys-ը (19%), Enagás-ը (16%) և Axpo-ն (5%):
Սկզբնապես, TAP-ի հզորությունը կկազմի տարեկան 10 մլրդ խմ՝ մինչև 20 մլրդ խմ ծավալի ընդլայնման հնարավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս