Բաժիններ՝

Սյուզան Սիմոնյանի հայտարարությունը. Ես անցա ընդհատակ

Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, որ ինքը ոչ թե ձերբակալվել է, այլ անցել է ընդհատակ:

«Սիրելի ժողովուրդ, ես լսեցի, որ իմ զինակիցները տեղեկություն ունեն, որ ես ձերբակալված եմ: Սակայն դա այդպես չէ:

Ես պարզապես անցա ընդհատակ անմիջապես այն պահից հետո, երբ տեղեկացա, որ ոստիկանությունը փնտրում է ինձ իմ երկրորդ բնակարանում, որտեղ ես գրանցված եմ: Մինչ ընդհատակ անցնելս, ես դիմեցի իրավապաշտպաններին, սակայն նաև արագ որոշում կայացրեցի, որ ավելի լավ է ապօրինի քաշքշուկների մեջ չընկնեմ, որպեսզի կարողանամ աշխատել:

Իրավապաշտպաններն այդպիսի տպավորություն ստացան, քանի որ իրենց հետ կապվելուց հետո, ես լքեցի իմ բնակարանը: Ընկերներս նույնպես այդպիսի տպավորություն ստացան, քանի որ նրանց համար էլ անհասանելի դարձա:

Քանի որ ես հանդիսանում եմ Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատուն, ստիպված էի ընդհատակ անցնել, որպեսզի կարողանամ հնարավորինս շարունակել իմ աշխատանքը: Շատ շուտով ես կրկին կանցնեմ տեղեկատվական դաշտը համակարգելու իմ պարտականությանը»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս