«Իջևանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում գործող «Իջևանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն սնանկ է ճանաչվել։ Դատարանի որոշմամբ նշանակվել է կոմբինատի սնանկության գործով կառավարիչ։ Վերջին տարիներին մատուցված ծառայությունների դիմաց տարբեր ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել խորհրդային տարիներին հարյուրավոր աշխատող ունեցող կոմբինատին։ Հայաստանի շրջափակման պատճառով գործարանը դժվարություններ ուներ իր արտադրանքը՝ բենտոնիտի փոշին, Ռուսաստան արտահանելու հարցում, մեծացել էր ապրանքի ինքնարժեքը, ինչի պատճառով այն շուկայում ոչ մրցունակ էր դարձել»։

Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031