Բաժիններ՝

ՊԵԿ-ի «փուքսը նստել է». «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Հարկային հավաքագրումների հարցում Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանի էնտուզիազմը գնալով մարում է ։ Ամսեամիս հարկային մուտքերի աճի տեմպը անցած տարվա նույն ամսվա նկատմամբ նվազում է։

Սերժ Սարգսյանը հանրային խորհրդի անդամների հետ հայտնի հանդիպմանը գոհունակությամբ հայտնեց, թե ՊԵԿ-ին հաջողվել է ապրիլին պետբյուջե հավաքագրել մոտ 100 մլրդ դրամ, և դա աննախադեպ ցուցանիշ է։ Իրոք ապրիլին, դրանից 1 ամիս առաջ ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանի ղեկավարած գերատեսչությունը 7 մլրդ դրամով ավելի շատ հարկ հավաքեց, բան անցած տարվա ապրիլին։

Սակայն մայիսին «ավելցուկը» արդեն 5 մլրդ դրամ էր։ Ըստ ՊԵԿ-ի երեկվա տեղեկանքի՝ հունիսին հավաքագրվել է 92.3 մլրդ դրամ, ինչը ընդամենը 1.6 մլրդ դրամով է ավելի քան 2015 թ. հունիսի ցուցանիշն էր։ Կարելի է արձանագրել, որ ՊԵԿ-ի «փուքսը նստել է», և դա անսպասելի չէր։

Ապրիլյան գերակատարումը ստացվեց ՊԵԿ-ի կողմից գործարարների ռեկետի շնորհիվ, որ ցույց տրվի, որ հարկերն ավեյի են հավաքագրում։ Սակայն մեր տնտեսության վիճակը, օլիգարխների վերահսկողության տակ գտնվող տնտեսության մեջ ստվերի խորացումը չի կարոդ հանգեցնել հարկային հավաքագրումների երկարաժամկետ աճի»։

Կարդացեք «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս