Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ խորհրդարանականները հավանության են արժանացրել համաձայնագիրը, որը կողմերը ստորագրել են հուլիսին: Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելը ստիպված կլինի 25 օրվա ընթացքում 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարել Թուրքիային, իսրայելական հատուկ ծառայությունների կողմից պաղեստինցի փախստականներին մարդասիրական օգնություն հասցնող թուրքական նավի վրա հարձակման համար:
2010թ. մայիսի վերջին մարդասիրական օգնություն հասցնող «Ազատության նավատորմ»-ը մոտեցել էր Իսրայելի ափերին` փորձելով ճեղքել իսրայելական կողմի շրջափակումը գազայի հատվածում: Մայիսի 31-ին իսրայելական հատուկ ծառայությունները ներխուժել են նավատորմի «Մավի Մարմարա» նավի վրա, որի ուղևորները դիմադրություն էին ցույց տվել զինվորականներին, ինչի արդյունքում զոհվել էր 10 թուրք ակտիվիստ: