Իրաքի խորհրդարանի խոսնակն Իրանում քննարկելու է Մոսուլն ահաբեկիչներից ազատագրելու հարցը

Իրաքի խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբրուին պաշտոնկան այցով ժամանել է Իրան: Ըստ «Ռիա նովոստի»-ի, ալ Ջաբրուիի մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ նա ժամանելու է Իրան` այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու Մոսուլ քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու հարցը: Նույն խնդրով Իրաքի խորհրդարանի խոսնակը ծրագրում է այցելել Թուրքիա:

Իրաքում մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը 2014թ. գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Իրաքի զինվորականները և քրդական զորամիավորումները ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ռազմաօդային ուժերի օգնությամբ մարտական օպերացիաներ են իրականացնում քաղաքի շրջակայքում և պատրաստվում են վերջնական ու որոշիչ հարձակման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031