Պավել Մանուկյանի ոտքը 1-2 սմ-ով կարճացվել է. armlur.am
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» վիրահատվել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը: ArmLur.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնել է, որ իր տեղեկություններով` Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո նորմալ է իրեն զգացել: «Անձամբ ես բժիշկների հետ չեմ զրուցել, քանի որ տեսակցություններն արգելված են: Միայն կարող եմ ասել, որ ոտքը պլաստիկ վիրահատության է ենթարկվել»,- ասաց փաստաբանը: ArmLur.am-ը զրուցել է նաև ազտամարտիկի դստեր` Ասպրամ Մանուկյանի հետ. «Քանի որ ոտքի վնասվածքը բեկորային է եղել, բեկորները մաքրել են ոտքը կարճացել է: Հստակ չեմ կարող ասել, բայց որքանով ես եմ տեղյակ` 1-2 սմ-ով ոտքը կարճացվել է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: