Բաժիններ՝

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը պարգևավճարների գումարով բնակարան կգնի Խիմկիում

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտիկ Յանա Եգորյանը պատմել է, թե ինչ է պատրաստվում անել պարգևավճարների գումարով և խոստովանել, որ Օլիմպիադայում տրիումֆից հետո իր կյանքը փոխվել է:

«Շատ եմ սիրում Խիմկին: Այժմ ապրում եմ մայրիկիս և տատիկիս հետ: Այդ պատճառով պարգևավճարների գումարով բնակարան կգնեմ Խիմկիում: Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ Խիմկիում և գործնականում ճանաչում եմ ամեն երրորդին: Իհարկե, բոլորը շնորհավորում են, ճանաչում, ցանկանում լուսանկարվել ինձ հետ: Այո, կյանքը փոխվել է, հույս ունեմ, որ դեռևս կփոխվի»,- ըստ Championat.com-ի՝ ասել է Յանա Եգորյանը:

Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսները անհատական և թիմային պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031