Իրանը բացատրել է` ինչու է իր տարածքում Ռուսաստանին ավիաբազա տրամադրել

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Համադան ավիաբազայում ռուսական ինքնաթիռների ընդունումն իրականացվում է Սիրիայի խնդրանքով ահաբեկչության դեմ փոխադարձ պայքարի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, Դեհգանը նշել է, որ ռուսական ինքնաթիռները վայրէջք են կատարում Համադան ավիաբազայում, որպեսզի վերալիցքավորվեն կամ վերազինվեն:

Նախարարի խոսքով` Իրանն այժմ նպատակ չունի Ռուսաստանի այլ ավիաբազներ ևս տրամադրել, սակայն եթե դա անհրաժեշտ լինի, հարցը քննարկման առարկա կդառնա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ռուսական ռազմաօդային ուժերն առաջին անգամ օգտագործել են Իրանի Համադան ավիաբազան` «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան Նուսրա» ահաբեկչական խմբավումների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: Մոսկվան ավիաբազան օգտագործում է հեռահար Ту-22М3 և ճակատային Су-34 ռմբակոծիչների համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031