Ռիո-2016. Ուսեին Բոլտը դարձավ 9-ակի Օլիմպիական չեմպիոն
Ճամայկացի վազորդներ Ասաֆա Պաուելը, Յոհան Բլեյքը, Նիկել Աշմիդը և Ուսեին Բոլտը հաղթանակ տարան Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում 4×100 մ փոխանցումավազքում: Արծաթե մեդալակիրներ դարձան ճապոնացիները, իսկ բրոնզը բաժին հասավ Կանադայի վազորդներին:
Ուսեին Բոլտի համար սա 9-րդ Օլիմպիական ոսկե մեդալն էր:
Ռիո-2016
Աթլետիկա, տղամարդիկ, 4×100 մ
- Ճամայկա – 37.27
- Ճապոնիա – 37.60
- Կանադա – 37.64
Պատրաստեց Անի Գաբուզյանը