Վրաստանում փնտրում են ուսումնական կուրսերի ժամանակ անհետացած զինծառայողներին

Վրացական, ամերիկյան և թուրքական ծառայություններն արդեն 5 օր է` որոնում են Վրաստանի զինված ուժերի հատուկ ծառայությունների երկու զինծառայողների, որոնք կորել են Աջարիայի Գոնիո շրջանում մարտիկ-ջրասույզների ուսումնական կուրսերի ընթացքում:

Ըստ «Ռիա նովոստիի»՝ Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով 26-ամյա կապրալ Յագո Շարաձեն և 24-ամյա շարքային Գեորգի Նանետաշվիլին սուզվել են ջրի տակ, սակայն չեն կարողացել ցամաք դուրս գալ:

Ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, ԱՄն հատուկ նշանակության ծառայությունները և թուրք սուզորդները 5 օր առանց դադարի իրականացնում են փրկարարական և որոնողական աշխատանքներ: Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը նաև հաղորդել է, որ թուրքական Minehunter նավը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և ունի անձնակազմի 41 անդամ, ժամանել է, որպեսզի միանա որոնողական աշխատանքներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031