«Թուրքիայի և Սիրիայի միջև տնտեսական կապերն ընդլայնվելու են»
Մոտակա օրերին Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ տնտեսական կապերն ընդլայնվելու են: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին: Նրա խոսքով` վերջին շրջանում Իրաքի եւ Սիրիայի հետ Թուրքիայի առեւտրային կապերում անկում է դիտվում:
«Վերջին օրերին մենք հնարավորություն կունենանք ընդլայնել տնտեսական ոլորտում գործունեությունը Սիրիայի հետ: Այդ հարաբերությունները կառուցվելու են սիրիական ժողովրդի եւ իշխանության հետ»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը: