Բաժիններ՝

Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում: Ըստ archysde.com-ի, 26-ամյա մարզիկի համար անգամ բրոնզե մեդալը մեծ հաջողություն է` չնայած նրան, որ նա շատ մոտ է եղել օլիմպիական ոսկի նվաճելուն:

Արտյոմ Հարությունյանը իր գոհունակությունն է հայտնել օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ: «Ես շատ հպարտ եմ, որ կարողացել եմ բրոնզե մեդալ նվաճել Գերմանիայի համար: Ես միշտ երազել եմ մասնակցել օլիմպիական խաղերին: Շատ գոհ եմ ու հպարտ իմ ելույթների համար»,- ասել է ծագումով հայ բռնցքամարտիկը:

Քառորդ եզրափակչում Արտյոմ Հարությունյանը հաղթել է թուրք Բատուխան Գյոզգեկին, սակայն կիսաեզրափակչում ճանապարհը զիջել է Ադրբեջանը ներկայացնող Լորենցո Սոլազո Սոտոմայորին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031