Բաժիններ՝

Գերմանացիների ավելի քան 40 տոկոսի կարծիքով՝ «առաջ» կյանքն ավելի լավ էր

Գերմանացիների բնակիչների ավելի քան 40 տոկոսն այն կարծիքին է, որ մի երկու տասնամյակ առաջ կյանքն ավելի լավ էր: Այս մասին հայտնում է YouGov սոցիոլոգիական ինստիտուտը:

Ինչպես ցույց են տվել հարցման արդյունքները, գերմանացիների շրջանում տրամադրությունները հոռետեսական են դարձել վերջին մեկուկես տարվա ընթացքում: Դեռ 2015 թվականին երկրի քաղաքացիների միայն 26 տոկոսն էր կարծում, որ առաջ ավելի լավ էին ապրում: Այժմ այդպես է կարծում 41 տոկոսը:

Գերմանացիների եւս 47 տոկոսն այն կարծիքին է, որ ոչինչ չի փոխվել, իսկ 4 տոկոսը նշել է, որ առաջ մարդիկ ավելի վատ էին ապրում: Մնացած 8 տոկոսը ձեռնպահ է մնացել հարցին պատասխանելուց: Ինչպես նշում է YouGov-ը, «առաջ» հասկացությունն այս դեպքում հարաբերական է, քանի որ հարցմանը մասնակցել են տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ:

Այսպես, 60-ամյա մարդկանց համար լավագույն ժամանակը դարձել են 1970-ական թվականները, իսկ Գերմանիայի 18-ից մինչեւ 39 տարեկան բնակիչները որպես առավել նպաստավոր ժամանակաշրջան են նշել 1990-ական թվականները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս