Բաժիններ՝

Ով է ապահովագրում Ոստիկանության մեքենաները

Դատելով ՀՀ կառավարության՝ էլեկտրոնային կառավարման համակարգի (e-gov.am) տվյալներից՝ Ոստիկանությունը իր հաշվեկշռում գտնվող մեքենաների ապահովագրությունը վստահում է 2 ապահովագրական ընկերությունների` Սիլ Ինշուրանսին և Նաիրի Ինշուրանսին։

E-gov.am-ի՝ մեկ անձից կատարված գնումների բաժնում զետեղված են ոստիկանության պայմանագրերը այս ընկերությունների հետ։

2016 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայությունը պայմանագիր է կնքել Սիլ Ինշուրանս ապահովագրականի հետ, որ համաձայն ընկերությունը ապահովագրում ՀՀ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվեկշռում գրանցված 365 տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը (ԱՊՊԱ)։ Պայմանագիրը գործում է մինչև ընթացիկ տարվա վերջ, և դրա արժեքը կազմում է 20.5 մլն դրամ։

Բացի Սիլ Ինշուրանսից՝ Ոստիկանությունը ևս երկու պայմանագիր է կնքել նաև Նաիրի Ինշուրանս ապահովագրականի հետ։ Դրանցից մեկը կնքվել է ապրիլին՝ ԱՊՊԱ  արվել ՃՈ թվով 20 ավտոմոտոտրանսպորտային միջոցների համար։ Պայմանագրի արժեքը կազմել է 708 հազար դրամ։

Մյուս պայմանագիրը կնքվել է հուլիսի 12-ին։ Ոստիկանությունը 6.9 մլն դրամ է վճարել՝ թվով 39 ավտոմոտոտրանսպորտային միջոցների ամբողջական ապահովագրության (ԿԱՍԿՈ) համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս