
Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի և քրդերի դիրքերին

Թուրքիան Սիրիայի հյուսիսում գնդակոծել է ԴԱԻՇ-ի դիրքերը: Ենթադրվում է, որ Անկարայի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբներն այդ շրջանում պատրաստ են սկսել հարձակողական օպերացիա:
Թուրք զինվորականները հարվածներ են հասցրել Ջարաբլուս և Մանբիջ քաղաքներում քրդական ինքնապաշտպանական ջոկատների դիրքերին, հայտնում է BBC-ն:
Համաձայն տեղեկությունների` մոտ 1,5 հազար սիրիացի ապստամբ է գտնվում թուրքական Գազիանտեպ քաղաքում` պատրաստվելով հարձակման:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսը «պետք է ամբողջությամբ մաքրվի» ԴԱԻՇ-ի ջիհադիստներից:
Ավելի վաղ Գազիանտեպում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունը խլել էր ավելի քան 50 մարդու կյանք: ԴԱԻՇ-ի կազմակերպած հարձակումը կարող էր արագացնել ապստամբների հարձակման նախապատրաստությունը: