
Cadillac-ը ցուցադրել է ապագայի ավտոմեքենան

Միացյալ Նահանգների Cadillac ընկերությունը ներկայացրել է նոր կոնցեպտ-քար, որն ստացել է Escala անվանումը:
Escala-ի կապոտի տակ 4,2 լիտր ծավալով ութգլանանի շարժիչ է: Այն հանդերձված է վառելիքի տնտեսման հատուկ համակարգով: Սալոնում տեղադրված է մեծ էկրան, որը համատեղում է մուլտիմեդիական համակարգը եւ սարքերի վահանակը:
Ուղեւորների համար հետին նստոցին նաեւ նախատեսված են մուլտիմեդիական Էկրաններ, որոնցից յուրաքանչյուրը թաքնված է առջեւի բազկաթոռի գլխակալում: Ավտոմեքենայի ղեկը եւ նստոցները պատված են գործվածքով:
Արտադրողների խոսքով՝ դիզայներական լուծումները շուտով կկիրառվեն նաեւ մակնիշի այլ ավտոմեքենաներում: