Բաժիններ՝

Ինչ տոկոսադրույքներով են ավանդներ ընդունում հայաստանյան բանկերը (ինֆոգրաֆիկա)

2016 թվականի հուլիսի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքները ունեն հետևյալ պատկերը՝ ՀՀ դրամով ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը 12.37% է, ԱՄՆ դոլարով ավանդներինը՝ 4.74%։

Այս տվյալները հրապարակել է ՀՀ Կենտրոնական բանկը (ներկայացված են ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված տվյալ ժամկետայնության ավանդների միջին կշռված տոկոսադրույքները):

Սրանք միջինացված տվյալներն են։ Ավանդների տոկոսադրույքները տարբերվում են ոչ միայն ըստ արժույթի, այլ ըստ ժամկետայնության։ ԿԲ-ն ներկայացրել է նաև դրամային և դոլարային ավանդների միջինացված տոկոսադրույքները՝ ըստ տարբեր ժամկետայնության։

deposit-rates

Կարդացեք նաև

Ինչպես տեսնում եք, առավել բարձր են շատ կարճ ժամանակով (մինչև 15 օր) ներդրվող ավանդների և երկարաժամկետ (կես տարի և ավելի) ավանդների տոկոսադրույքները։

Ամենաբարձրը կես տարուց մեկ տարի ժամկետայնության ավանդների տոկոսադրույքներն են՝ ՀՀ դրամի համար տարեկան 13.82%, ԱՄՆ դոլարի համար՝ 7.43%։

Իսկ ինչպես են փոխվել տոկոսադրույքները վերջին շրջանում։ ԿԲ-ն տալիս է նաև այդ տեղեկատվությունը, որից մենք առանձնացրել ենք 2014 թվականի հունվարից մինչև 2016 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածը։

Ինչպես տեսնում ենք, դրամային ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը մինչև 2014 թվականի վերջը տատանվում էր 10-10.4%-ի սահմաններում, որից հետո այն կտրուկ բարձրացել է և որոշ պահերի գերազանցել 15.21%-ը։

Սա պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերին դրամի կտրուկ արժեզրկմամբ և դրան հաջորդած ԿԲ քայլերով։

deposit-rates-time

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս