Բաժիններ՝

Հունաստանում աճող բոսնիական սոճին դարձել է Եվրոպայի ամենահին կենդանի օրգանիզմը

Բոսնիական սոճին (Pinus heldreichii), որն աճում է հյուսիսային Հունաստանի լեռներում, դարձել է Եվրոպայի ամենահին կենդանի օրգանիզմը: Ծառի տարիքը, որը որոշվել է դենդրոխրոնոլոգիայի միջոցով, կազմել է շուրջ 1075 տարի: Այս մասին հայտնել է Ստոկհոլմի համալսարանի մամուլի տեղեկագիրը:

Ծառը մյուս երկարակյաց սոճիների հետ գտել են Բալկանյան թերակղզու արեւմուտքում՝ Պինդոսի լեռներում, հունա-շվեդական համատեղ գիտարշավի ժամանակ: Ծառը կոչել են Ադոնիս՝ ի պատիվ հին հունական՝ վերակենդանացող բնության աստվածության: 941 թվականին, երբ սոճին տակավին երիտասարդ ծառ էր, Բյուզանդական կայսրությունը հասել էր իր բարգավաճմանը: Երբ լրացավ Ադոնիսի 500 տարին, Հունաստանի տարածքը գրավեցին թուրք-օսմանները (1441 թվական):

Ադոնիսը հազարամյա տարիքին է հասել 1941 թվականին՝ նացիստական Գերմանիայի, Իտալիայի եւ Բուլղարիայի կողմից Հունաստանի գրավման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031