Հալեպի բնակելի թաղամասերը գնդակոծվել են, կան զոհեր

Զինված ընդդիմության զինյալները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության ներքո, հայտնում է լրատվական SANA գործակալությունը` վկայակոչելով ոստիկանության վարչության ներկայացուցչին:

Արկերը պայթել են գերազանցապես Էլ-Համդանիա և Սալահ-էդ-Դին շրջաններում, ինչպես նաև արևմտյան Էզ-Զահրա արվարձանում:

Սպանվել է 4 խաղաղ բնակիչ, այդ թվում` 1 կին, ևս 24 մարդ վնասվածքներ է ստացել:

Հուլիսի 31-ից` Հալեպում ռազմական գործողությունների ակտիվացման պահից ի վեր, քաղաքում գնդակոծության զոհ է դարձել 198 մարդ, ևս 834-ը վիրավորվել է:

Քաղաքի հարավային և հարավարևմտյան արվարձաններում սիրիական բանակը երեկ գրավել է ռազմավարական երկու բարձունք և փակել Ռամուս արվարձանով անցնող ճանապարհը, որը զինյալ խմբերն օգտագործում էին քաղաքի արևելյան թաղամասեր ներթափանցելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031