
Վիրաբույժները 40 դանակ են հանել Հնդկաստանի բնակչի ստամոքսից

Հնդկաստանի բնակիչը մի քանի տասնյակ դանակ է կուլ տվել վերջին երկու ամսում, դրանք հանելու համար վիրաբուժական միջամտություն է պահանջվել:
«Նա մետաղական իրեր ուտելու անհաղթահարելի ցանկանություն է զգացել: Նույնիսկ մեզ՝ փորձառու վիրաբույժներիս համար էլ սարսափեցնող էր ստեղծված իրավիճակը»,- բժիշկներից մեկի խոսքը մեջբերում է CNN-ը:
Բժիշկները երկու օր վիրահատություն էին պլանավորում, իսկ բուն բուժընթացը տեւել է հինգ ժամ:
Հիվանդի ստամոքսում գտել են, մասնավորապես, ծալովի դանակներ, որոնք դարսած վիճակում հասել են 17,5 սանտիմետրի: Որոշ դանակներ եղել են ծալված, մյուսները՝ բացված վիճակում, իսկ մի քանիսն արդեն սկսել էին ժանգոտել:
Վիրահատությունն անցել է հաջող, բայց 42-ամյա հիվանդը կարող է հվիանդանոցից դուրս գալ սոսկ հոգեբույժի մոտ հետազոտվելուց հետո:
Տղամարդն ինքը չի կարողացել բացատրել, թե ինչու է դանակներ կուլ տվել՝ հավաստիացնելով, որ այլեւ դա չի անի:
«Չգիտեմ, թե ինչու եմ դա արել: Ինձ պարզապես դուր է գալիս դրանց համը, ես դրանով տարվեցի, ինչպես ոմանք գինեմոլ են դառնում: Ես հայտնվել եմ նույն իրավիճակում»,- պարզաբանել Է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: