15 բան, որոնց համար չարժե ներողություն խնդրել
Ներողություն մի խնդրիր.
1. Սիրելու համար
Ուրախացիր նրա համար, որ ունակ ես սիրել: Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք վախենում են սիրել ուրիշին: Կարևոր չէ՝ ում ես սիրահարվել, և արդյո՞ք փոխադարձ է քո սերը: Միայն այն փաստը, որ կարող ես սիրել, ամենակարևորն է:
2. «Ոչ» ասելու համար
Սեփական սահմանները հարգելը ինքնահարգանքի ցուցիչն է: Եթե հնարավորություն չունես ինչ-որ բանի համար 100 տոկոսով տրվելու, երբեք չպետք է ներողություն խնդրես դրա համար: «Ոչ» ասելու ընդունակությունը լավ առաջնորդ լինելու ցուցիչն է:
3. Երազանքի համար
Քո կյանքը պատկանում է քեզ, և եթե դու ապրում ես ափսոսանքներով, դա քո ընտրությունն է: Երբեք ներողություն մի խնդրիր երազանքիդ հետևելու համար, քանի որ հենց դա է սահմանում քեզ: Կյանքն իրոք հագեցած դարձնել հնարավոր է միայն երազանքը կյանք ներդնելու միջոցով, այլ ոչ թե ողջ կյանքը երազելով ապրելով:
4. Քեզ ժամանակ հատկացնելու համար
Հասնել ներդաշնակ, երջանիկ, հաջողակ կյանքի հնարավոր է միայն քեզ ժամանակ հատկացնելով: Միշտ հոգա քո կարիքների ու պահանջմունքների մասին, և ժամանակ գտիր, որ զբաղվես նրանով, ինչը քեզ իրոք երջանկացնում է:
5. Քեզ համար կարևոր բաների համար
Երբեք մեղավոր մի զգա քեզ համար կարևոր բաների համար: Եթե դա կարևոր է քեզ համար, ուրեմն՝ կարևոր է: Մարդիկ, որոնք իրոք պետք է լինեն քո կյանքում, կընդունեն քո ընտրությունը:
6. Թունավոր հարաբերությունները կասեցնելու համար
Չարժե ներողություն խնդրել նրա համար, որ հեռանում ես մեկից, ով քեզ ցավ է պատճառում: Գիտակցումը, որ անառողջ հարաբերությունները քեզ ներքև են քաշում ու խլում են էներգիադ, հաջողության հասնելու առաջին քայլն է: Հարգիր քեզ, շրջապատված եղիր միայն նրանցով, ովքեր օգնում են քեզ ավելի լավը դառնալ ու առաջ շարժվել:
7. Ոչ կատարյալ լինելու համար
Անկատարելությունը քեզ գեղեցիկ ու ինքնատիպ է դարձնում: Դա այն է, ինչը պետք է ընդունել՝ որպես քո մասնիկը: Երբեք ներողություն մի խնդրիր այն որակների համար, որոնք քեզ անկատարելի կատարյալ են դարձնում:
8. Քո արժեքների համար
Երբեք ներողություն մի խնդրիր քո արժեքների, բարոյական հայացքների, կրոնական պատկանելության կամ հավատի համար: Առաջնորդները երբեք ներողություն չեն խնդրում նրա համար, ինչին հավատում են:
9. Պատասխանը չիմանալու համար
Սովորիր ամբողջ կյանքում ու երբեք չես ծերանա: Երբեք մի ասա, որ ցավում ես, երբ հանդիպում ես մեկին, ումից կարելի է սովորել: Ունակ լինել ընդունելու, որ կարող է ինչ-որ բան չիմանաս, ուժեղ լինելու ու համեստության նշան է:
10. Մեծ սպասելիքների համար
Ներողություն մի խնդրիր նրա համար, որ սպասում ես ուրիշներից այն, ինչ ինքդ ես անում: Մեծ սպասելիքներ ունենալը նշանակում է՝ մյուսների մասին մտածում ես այնքան, որ նրանցից լավագույնն ես սպասում:
11. Քո մասին հոգ տանելու համար
Երբեք ներողություն մի խնդրիր քո մասին հոգալու համար: Քո համար ինչ-որ լավ բան գնելով՝ բարձրացնում ես ինքնագնահատականդ: Երջանիկ ու հաջողակ մարդիկ գիտեն իրենց կարիքներն ու դրանց բավարարման կարևորությունը՝ երջանիկ կյանք ունենալու համար:
12. Ուրիշների փոխարեն
Յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում սեփական վարքի ու գործողությունների համար: Կարիք չունես ներողություն խնդրել ուրիշների համար նույնիսկ այն դեպքում, երբ զգում ես, որ նրանք կարող են ասոցիացվել քեզ հետ:
13. Ստեղծագործելու համար
Երբեք ներողություն մի խնդրիր նրա համար, որ, օրինակ՝ գիտես պարի շարժումը, կամ վատ ես պարում, կամ էլ՝ ռիթմի մեջ չես ընկնում: Ուղղակի պարիր: Պարից ստացած ուրախությունը բարձր է ցանկացած ամոթից:
14. Երկար պատասխանի համար
Երբեք ներողություն մի խնդրիր նրա համար, որ պատասխանում ես առաջին հերթին՝ նրան, ինչն ավելի կարևոր է քեզ համար:
15. Ճշմարտության համար
Ուժեղ մարդիկ են ճիշտն ասում: Երբեք ներողություն մի խնդրիր քո ուժի համար: Նույնիսկ, եթե ճշմարտությունը ոչ միշտ է հաճելի, ազնվությունն ավելի կարևոր է, քան ճշմարտության ժամանակավոր ցավը:
Ազնիվ եղիր ինքդ քեզ հետ ու մի անհանգստացիր, թե ինչ կմտածեն քո մասին: Չափից շատ մեղքի զգացումը ու անտեղի ներողությունները նվազեցնում են ինքնահարգանքը: Ներողություն խնդրիր միայն այն ժամանակ, երբ դու իրոք սխալ ես գործել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը