Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալները 26.8%-ով աճել են

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 240.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 13 348.8 մլն. դրամ կամ 27 740.7 հազ. ԱՄՆ դոլար: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ստացված մարդասիրական օգնության ծավալներն աճել են 26.8%-ով։

Ստացված օգնության 57.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.2%-ը` մանածագործական իրերը, 7.2%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.1%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, 4.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 13.1%-ը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս