Բաժիններ՝

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է ԴԱԻՇ-ի մամուլի խոսնակի մահվան լուրը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հալեպ նահանգում ռուսական «Սու-34» ինքնաթիռի ավիահարվածի հետևանքով ԴԱԻՇ-ի մամուլի խոսնակի սպանության լուրը, հայտնում է RIA Novosti-ն:

«Ոչնչացված ահաբեկիչների թվում, հետախուզության մի քանի խողովակներով հաստատված տեղեկություններով, եղել է դաշտային հրամանատար Աբու Մուհամմադ ալ Ադնանին, ով առավել հայտնի է որպես ԴԱԻՇ-ի «ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցով պաշտոնական ներկայացուցիչ»»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Ալ-Ադնանին համարվում էր ԴԱԻՇ-ի ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը և խմբավորման գաղափարախոսության տարածողներից: Նրա միջոցով էին կատարրվում խմբավորման ամենանշանակալի հայտարարությունները:

Ալ-Ադնանիի գտնվելու մասին տեղեկություններ հայտնողներին ԱՄՆ Պետդեպը խոստացել էր 5 մլն դրամի չափով պարգևատրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031