ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Ղարաբաղի հարցով
Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խոսքը Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կապրշիկի մանակցությամբ հանդիպման մասին է: Պլանավորված է նրանց հանդիպումը նաև ԱԳՆ-ի ղեկավարության հետ»,- տեղեկացրել է Զախարովան:
«Քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակուալ հարցերը: Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել մայիսի 16-ին` Վիեննայում ու հունիսի 20-ին` Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով` կողմերը կքննարկեն նաև հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները:
Զախարովան նշել է, որ խոսքը պլանային խորհրդատվությունների մասին է, որոնց հիմնական նպատակն է «կոորդինացնել երեք երկրների ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը»: