Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է համատեղ աշխատեն Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունը նվազեցնելու համար. ՌԴ Դաշնային խորհուրդ

Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է համատեղ աշխատեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածությունը նվազեցնելու համար:

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի «Ռուսաստան-Ֆրանսիա. խորհրդարանական հայացք ապագային» զեկույցում:

Փաստաթուղթը պատրաստվել է միջազգային հանձնաժողովի կողմից:
Զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի համատեղ աշխատանքը ֆրանսիացի գործընկերների հետ` նվազեցնելու Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության մակարդակը:

Նշվում է նաև, որ ռուս-ֆրանսիական հարաբերությունները որոշիչ են եվրոպական և գլոբալ քաղաքականությունում:

Տեսանյութեր

Լրահոս